Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Վահրամաբերդի երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2024 թվականի սեպտեմբերի 04-ի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Շիրակի մարզում» (LEAD4Shirak) ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Վահրամաբերդի երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը աշակերտական գույք, համակարգիչ և երաժշտական գործիքներ ձեռք բերելու համար որպես համայնքային 10 տոկոս ներդրում՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի վարչական բյուջեի պահուստային ֆոնդի 4637 հոդվածից (այլ ընթացիկ դրամաշնորհ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին) հատկացնել 370 000 (երեք հարյուր յոթանասուն հազար) դրամ: |