Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթով, հաշվի առնելով Հայաստանի «Հայ Օգնության Միություն» բարեգործական հասարակական կազմակերպության ատենապետուհու 2024 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 057/028 խնդրանքը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրի վարչական ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 86/24 առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրի 1-ին փողոց 2-րդ նրբանցք 4/4 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 115,51 քառակուսի մետր մակերեսով «Երիտասարդական կենտրոնի» շինությունը (վկայական N21112024-08-0011, գրանցված 21.11.2024 թվականին) անհատույց, տաս տարի ժամկետով տրամադրել Հայաստանի «Հայ Օգնության Միություն» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ հիմնանորոգելու և որպես համայնքային երիտասարդական կենտրոնի շենք օգտագործելու նպատակով: |