Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասի, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և«դ» կետերի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2022 թվականի մայիսի 10-ի թիվ 210 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի 2025 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 2 ակտը, հիմք ընդունելով Ախուրյան համայնքի Գետք բնակավայրի բնակիչ Գրապիոն Աղվանի Սարգսյանիկողմից 2025 թվականի սեպտեմբերի 18-ին ներկայացրած դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2025 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի, 7-րդ խմբի 1-ին դասի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածից արտակարգ իրավիճակի՝ հրդեհի հետևանքով տուժած, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Գետք բնակավայրի բնակիչ Գրապիոն Աղվանի Սարգսյանինտրամադրել վնասի մասնակի փոխհատուցում ՝ ընդամենը 100 000 (մեկ հարյուր հազար) դրամ։ |