Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի ռեգիստրի 2023 թվականի նոյեմբերի 10-ի թիվ Կ-10112023-08-0085 որոշումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող 08-077-0007-0004 և 08-077-0007-0005 կադաստրային ծածկագրերով հողամասերում քաղաքացի Քարմիլե Խաչատուրի Գևորգյանի կողմից ինքնակամ կառուցված օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարված պարիսպը և դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով կառուցապատողին օտարելու մասին» թիվ 96-Ա որոշման 1-ին կետում «2565 (երկու հազար հինգ հարյուր վաթսունհինգ)» թիվը և բառերը փոխարինել «8548 (ութ հազար հինգ հարյուր քառասունութ)» թվով և բառերով, «44177 (քառասունչորս հազար մեկ հարյուր յոթանասունյոթ)» թիվը և բառերը փոխարինել 50160 (հիսուն հազար մեկ հարյուր վաթսուն)» թվով և բառերով։ |