Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինության նախարարի 2016 թվականի ապրիլի 15-ի թիվ 72-Ա հրամանի 2-րդ հավելվածի 81-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ Հերմինե Արմենակի Դուշխունյանի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Ջրաշինարարների բանավան, 3-րդ փողոց, 1/3 շենքի, թիվ 18, երկու սենյականոց բնակարանը՝ 50,6 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման տարածքների և շենքով զբաղեցված հողամասի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքով նվիրաբերել Հերմինե Արմենակի Դուշխունյանի ընտանիքի հետևյալ հինգ անդամներին․
1)Դուշխունյան Հերմինե Արմենակի (ծնված 1950 թվականի մարտի 26-ին), ինքը
2)Դավթյան Արթուր Ավետիքի (ծնված 1973 թվականի հուլիսի 14-ին), տղան
3)Դավթյան Թագուհի Դրաստամատի (ծնված 1978 թվականի փետրվարի 04-ին), հարսը
4)Դավթյան Հերմինե Արթուրի (ծնված 2000 թվականի մարտի 13-ին), թոռը
5)Դավթյան Ավետիք Արթուրի (ծնված 2001 թվականի նոյեմբեր 03-ին), թոռը
2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ նվիրառուների հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր, ապահովել դրա նոտարական վավերացումը և անշարժ գույքի նկատմամբ քաղաքացիների իրավունքների պետական գրանցումը՝ վերջիններիս միջոցներով։ |