Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2023 թվականի մարտի 14-ի թիվ 608/23 գրությունը և հաշվի առնելով «ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆ» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության տնօրենի ու Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի միջև ձեռք բերած նախնական համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է.
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական մասի ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերի չպատկանող) ծրագրից այլ կապիտալ դրամաշնորհներ 4657 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրում խաղահրապարակ կառուցելու նպատակով, որպես համայնքային ներդրում «ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆ» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպությանը տրամադրել 300000 (երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ։
- Առաջարկել «ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆ» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպությանը պարբերաբար տեղեկատվություն տրամադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարան՝ կատարված աշխատանքների վերաբերյալ։
|