Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներով, hիմք ընդունելով Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական դեպուտատների քսաներորդ գումարման Լենինականի քաղաքային խորհրդի նստաշրջանի 1991 թվականի մայիսի 3-ի թիվ 6 արձանագրությունը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ Կիմա Սուրենի Հայրապետյանի և ընտանիքի անդամների միասնական դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Վարհամաբերդ բնակավայրի, Լեն-Գես թաղամասի, 2-րդ շենքի, թիվ 10 բնակարանը՝ 109,77 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման տարածքների և շենքով զբաղեցված հողամասի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքով նվիրատվություն կատարել Կիմա Սուրենի Հայրապետյանի ընտանիքի հետևյալ երկու անդամներին․
1)Հայրապետյան Կիմա Սուրենի (ծնված 1955 թվականի փետրվարի 05-ին), ինքը,
2)Հայրապետյան Հենրի Մարզպետունու (ծնված 1976 թվականի հունիսի 08-ին), որդին։
2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ նվիրառուների հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր, ապահովել դրա նոտարական վավերացումը և անշարժ գույքի նկատմամբ քաղաքացիների իրավունքների պետական գրանցումը՝ վերջիններիս միջոցներով։ |