Այսօր: Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 286
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 212-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2025 թվականի N 212-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՆՑՆՈՂ Տ-7-48 ՏԵՂԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻՑ ՀՈՂԱԳՐՈՒՆՏԻ ՀԱՆՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՎԱԾ ՀՈՂԱԳՐՈՒՆՏՆ ԱՆՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի տարածքով անցնող Տ-7-48 տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհը հիմնանորոգվում է պետական բյուջեի միջոցներով, ինչպես նաև շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննությունն իրականացրած «Պրոմեթեյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 2024 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 360 գրության 5-րդ կետում նշված եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրի տարածքում գտնվող, հողագրունտի հանույթ իրականացնելու համար նախատեսված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ կնքված թիվ ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2025/34Շ պետական գնման պայմանագրով Տ-7-48 տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի հիմնանորոգման շինարարական աշխատանքների կապալառու՝ «Եվրոասֆալտ» փակ բաժնետիրական ընկերությանը թույլատրել իրականացնել նախագծանախահաշվային ծավալով հողագրունտի հանույթ և հանված հողագրունտն անվճար տրամադրել նրան՝ ճանապարհային պաստառի լիցքն իրականացնելու համար։

2.«Եվրոասֆալտ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել հողագրունտի տրամադրման պայմանագիր։


Կողմ -19

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԶԱՎԵՆ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՄԱԹՈՍՅԱՆ ՄԱՐՏԻԿ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՇԱՄԻՐԱՄ

ՇԱՀԲԱԶՅԱՆ ՍԱՀԱԿԱՆՈՒՇ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ

ՍՈՒՎԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԻԳԻԹՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ

ՉԱԼՈՅԱՆ ԱՐԻՍՏԱԿԵՍ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԶՆԻՎ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՍՈՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻԼՎԱ

ՍԱՀԱԿՅԱՆ ԹՈՐԳՈՄ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(626.26 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner