Այսօր: Շաբաթ, 15 Մարտի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 129
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 1
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

14 փետրվարի 2025 թվականի N 1

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

   Ախուրյանի համայնքապետարանում տեղի ունեցավ Ախուրյան համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում։ Քննարկմանը ներկա էին համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքի բնակիչներ։

   Ներկայացվեց համայնքի բյուջեի փաստացի կատարողականը, կարևորվեց եկամուտների հավաքագրման մակարդակի համեմատությունը նախորդ տարվա և պլանավորված ցուցանիշների հետ: Ներկայացվեց համայնքի բնակավայրերի եկամուտների կատարողականը։ Քննարկվեցին հավաքագրման գործընթացում առկա խնդիրները:

   Մանրամասն ներկայացվեց համայնքի բյուջեով կատարված ֆոնդային և վարչական ծախսերը՝ ըստ բնակավայրերի։ Քննարկվեցին ծախսերի համաչափությունը և նպատակահարմարությունը՝ ապահովելու համայնքի բնակիչների համար լավագույն հնարավոր ծառայությունները։ Ներկայացվեց 2024 թվականին համայնքի բնակավայրերում իրականացված համայնք-պետություն համատեղ սուբվենցիոն ծրագրերը։ Քննարկվեցին դրանց իրականացման ընթացքը, արդյունավետությունը և համայնքի զարգացման վրա ազդեցությունը։

    Ներկայացվեց համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ների թիվը, աշխատակիցների քանակը և հաճախող երեխաների թիվը։ Բացի այդ քննարկվեց համայնքի կողմից ՀՈԱԿ-ներին հատկացված գումարի բավարարությունը և հնարավոր բարեփոխումները։



Կից փաստաթղթեր՝
(1.07 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner