Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Այգաբաց բնակավայրի վարչական ղեկավարի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի բյուջեի 10-րդ բաժնի 07 խմբի 01 դասի սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) ծրագրի «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից 4727 հոդվածով հատկացված գումարներից՝
1) 2024 թվականի մայիսի 26-ից հունիսի 02-ը Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում կայացած բռնցքամարտի միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշարում +92 կգ քաշային կարգում «Փարիզ 2024» օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Այգաբաց բնակավայրի բնակիչ, բռնցքամարտիկ Դավիթ Արիստակեսի Չալոյանին տրամադրել 1 000 000 (մեկ միլիոն դրամ) դրամ դրամական աջակցություն:
|