|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 մարտի 2025 թվականի N 412-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 08-076-0113-0029 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԱՐՈՏԱՎԱՅՐԸ ՕԳՏՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՆՈՐԱՅՐ ԱՂԱՍՈՒ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի թիվ 1477-Ն որոշման 1-ին, 2-րդ և 6-րդ կետերի դրույթներով և հաշվի առնելով Նորայր Աղասու Հարությունյանի դիմումը որոշում եմ՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ղարիբջանյան բնակավայրի տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող՝ 08-076-0113-0029 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 2․61263 հեկտար արոտավայրը օգտվելու նպատակով տրամադրել քաղաքացի Նորայր Աղասու Հարությունյանին: 2. Սույն որոշման 1-ին կետում նշված արոտավայրը տրամադրել 3 տարի ժամկետով, արոտավայրից օգտվելու վճարի չափը սահմանել հողամասի հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասար՝ 4200 /չորս հազար երկու հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ: 3. Քաղաքացի Նորայր Աղասու Հարությունյանի հետ կնքել արոտավայրից օգտվելու պայմանագիր: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԿԱՐԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(616.89 Կբ)
Որոշում 412-Ա |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|