Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով «Ա.Գ. Էսթեյթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2022 թվականի նոյեմբերի 29-ին ներկայացված թիվ 11292221 գնահատման հաշվետվությունը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին, որոշում է՝ 1.Շահագործման համար ոչ պիտանի, անսարք վիճակում գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող, WVWZZZ1HZRW590483 նույնականացման համարով, «Վոլկսվագեն վենտո 1.8» մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենան, դասական աճուրդ-վաճառքի միջոցով օտարել:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի օտարման մեկնարկային գինը հաստատել գնահատման արժեքի չափով՝ 120000 (մեկ հարյուր քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքն օտարելու նպատակով, կազմակերպել հրապարակային սակարկություն: |