Քաղաքացի Ենոք Մկրտչի Մալխասյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կապս բնակավայրի 12-րդ փողոց, 7 հասցեում գտնվող 08-052-0041-0011 և 08-052-0041-0012 կադաստրային ծածկագրերով հողամասերի սահմաններում գտնվող 0,044732 հեկտար մակերեսով հողամասերի և դրանց վրա կառուցված բնակելի տան և ծածկի նկատմամբ իր և Սիլվա Գևորգի Մալխասյանի համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու խնդրանքով: Հաշվի առնելով, որ 0,044732 հեկտար մակերեսով հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, բնակելի տունը, հիմքը և ծածկը կառուցված չեն ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում կամ քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով և դրանց պահպանումը չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 3-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, 1-ին մասի, 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշման 1-ին կետի դրույթներով, որոշում եմ՝
1.Ճանաչել քաղաքացիներ Ենոք Մկրտչի (ծնված 20/02/1951 թվական) և Սիլվա Գևորգի (ծնված 26/04/1952 թվական) Մալխասյանների համատեղ սեփականության իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կապս բնակավայրի 12-րդ փողոց, 7 հասցեում գտնվող 08-052-0041-0011 և 08-052-0041-0012 կադաստրային ծածկագրերով հողամասերի սահմաններում գտնվող 0,044732 հեկտար մակերեսով տնամերձ հողամասի և դրա վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված բնակելի տան և ծածկի նկատմամբ։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ենոք Մկրտչի Մալխասյանին և կնոջը՝ Սիլվա Գևորգի Մալխասյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
3.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: