Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 148-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 սեպտեմբերի 2022 թվականի N 148-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի թիվ 61-Ն որոշման հավելվածի 17-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան, Կառնուտ գյուղերի վարչական ղեկավարների և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ախուրյանի համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի գրությունները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին

որոշում է՝

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի բյուջեի 10 բաժնի 07 խմբի 01 դասի  սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) ծրագրի 4727 «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» հոդվածով հատկացված գումարներից դրամական աջակցություն տրամադրել՝

1) 2022 թվականի հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում կայացած բռնցքամարտի պատանիների Հայաստանի Հանրապետության առաջնությունում 66 կիլոգրամ քաշային կարգում 2-րդ տեղը զբաղեցրած, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան գյուղի բնակիչ Արշակ Վահրամի Բաբլումյանին՝ 50000/հիսուն հազար/ դրամ,

2) 2022 թվականի հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետության  մայրաքաղաք Երևանում կայացած բռնցքամարտի պատանիների Հայաստանի Հանրապետության առաջնությունում 60 կիլոգրամ քաշային կարգում 3-րդ տեղը զբաղեցրած, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան գյուղի բնակիչ Տիտալ Սիմոնի Մամոյանին՝ 40000/քառասուն հազար/ դրամ,

3) 2022 թվականի մարտի 22-25-ը Հայաստանի Հանրապետության  մայրաքաղաք Երևանում կայացած ազատ ոճի ըմբշամարտի պատանիների Հայաստանի Հանրապետության առաջնությունում 92 կիլոգրամ քաշային կարգում 1-ին տեղը զբաղեցրած, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան գյուղի բնակիչ Հենրիկ Լյովայի Հայկյանին՝ 60000 /վաթսուն հազար/ դրամ,

4) 2022 թվականի մարտի 22-25-ը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում կայացած ազատ ոճի ըմբշամարտի պատանիների Հայաստանի Հանրապետության առաջնությունում 65 կիլոգրամ քաշային կարգում 2-րդ տեղը զբաղեցրած, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան գյուղի բնակիչ Լյովա Հովհաննեսի Ավագյանին՝ 50000 /հիսուն հազար/ դրամ,

5)2022 թվականի փետրվարի 6-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում կայացած բռնցքամարտի երիտասարդների Հայաստանի Հանրապետության առաջնությունում 63,5 կիլոգրամ քաշային կարգում 3-րդ տեղը զբաղեցրած, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան գյուղի բնակիչ Յուրա Վահրամի Բաբլումյանին՝ 60000/վաթսուն հազար/ դրամ,

6) 2022 թվականի հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում կայացած բռնցքամարտի պատանիների Հայաստանի Հանրապետության առաջնությունում 80+ կիլոգրամ քաշային կարգում 2-րդ տեղը զբաղեցրած, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ գյուղի բնակիչ Միսակ Գևորգի Տեփանյանին՝ 50000/հիսուն հազար/ դրամ, մարզիչ Արտավազդ Գևորգայնին՝ 25000 /քսանհինգ հազար/ դրամ, 

7) 2022 թվականի ապրիլի 6-8-ը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում կայացած հունահռոմեական ընբշամարտի երիտասարդների Հայաստանի Հանրապետության առաջնությունում 55 կիլոգրամ քաշային կարգում 3-րդ տեղը զբաղեցրած, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի բնակիչ Մանվել Էդգարի Խաչատրյանին ՝ 60000/վաթսուն հազար/ դրամ,

8) 2022 թվականի ապրիլի 11-13-ը Հայաստանի Հանրապետության Արտաշատ քաղաքում կայացած ազատ ոճի ընբշամարտի երիտասարդների Հայաստանի Հանրապետության առաջնությունում 92 կիլոգրամ քաշային կարգում 2-րդ տեղը զբաղեցրած, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի գյուղի բնակիչ Արման Էդիկի Մահտեսյանին 80000/ութսուն հազար/ դրամ,

9)2022 թվականի փետրվարի 6-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում կայացած բռնցքամարտի երիտասարդների Հայաստանի Հանրապետության առաջնությունում 75 կիլոգրամ քաշային կարգում 3-րդ տեղը զբաղեցրած, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի բնակիչ Սարգիս Մկրտիչի Համբարյանին՝ 60000/վաթսուն հազար/ դրամ, մարզիչ Արման Հովիկյանին՝ 30000 /երեսուն հազար/ դրամ, 

2.2022 թվականի օգոստոսի 15-21-ը Բուլղարիայի Հանրապետության մայրաքաղաք Սոֆիայում կայացած երիտասարդների ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 79 կիլոգրամ քաշային կարգում 2-րդ տեղը զբաղեցրած, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան գյուղի բնակիչ Մուշեղ Միշայի Մկրտչյանին՝ 600 000 /վեց հարյուր հազար/ դրամ:

 


Կողմ -14

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՆՈՒԿ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԱՐՇԱԿՅԱՆ ԿԱՐԵՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻԼՎԱ

ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ԻԳԻԹՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՍՈՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ԼԱԴԻԿ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՇՈՏ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԶՆԻՎ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.40 Մբ) Որոշում թիվ 148-Ա
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner