Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող 08-006-0081-0001 կադաստրային ծածկագրով հողատարածքում գտնվող 0.06994 հեկտար մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու մասին» թիվ 16-Ա որոշման վերնագրում «նվիրելու» բառը փոխարինել «նվիրաբերելու» բառով, իսկ տեքստում «նվիրել» բառը փոխարինել «նվիրաբերել» բառով։ |