Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասի և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի թիվ 61-Ն որոշմամբ սահմանված կարգի 16-րդ կետի 1-ին, 2-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ, 12-րդ, ենթակետերի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2022 թվականի մայիսի 05-ի թիվ 364-Ն որոշմամբ ստեղծված հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 8 նիստի արձանագրությունը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 49 ընտանիքների անդամների դրամական աջակցություն տրամադրելու վերաբերյալ դիմումները, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի 7-րդ խմբի 1-ին դասի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 47 (քառասունյոթ) սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին տրամադրել միանվագ դրամական աջակցություն ընդամենը՝ 1150 000(մեկ միլիոն հարյուր հիսուն հազար) դրամ։
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի 3-րդ խմբի 1-ին դասի «Հարազատին կորցրած անձինք» բյուջեի ծրագրի «Հուղարկավորության նպաստներ» 4726 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 2 (երկու) սոցիալապես անապահով ընտանիքի անդամներին հուղարկավորության կազմակերպման համար տրամադրել ընդամենը 50 000 (հիսուն հազար) դրամ՝ համաձայն թիվ 2 հավելվածի |