Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ, 28-րդ կետերի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ սահմանված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի, դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետի պահանջների որոշում եմ`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Առափի բնակավայրի տարածքում գտնվող, 08-016-0022-0010 կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության 0,060605 հեկտար մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխել հասարակական կառուցապատման։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 0,060605 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Առափի 4-րդ փողոց, 124/1 հողամաս» հասցեն:
3. Սույն որոշմամբ կատարված փոփոխությունները գրանցելու նպատակով, ներկայացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեին: