Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2024 թվականի մարտի 11-ի 01/08.2/02389-2024 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության, Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի Քեթի բնակավայրում գտնվող, 08-119-0039-0001 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող 0,9 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ կառավարության կողմից իրականացվող ծրագրի շրջանակում դպրոցի նոր շենք կառուցելու նպատակով: |