Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ կետի և նույն որոշմամբ հաստատված կարգի 33.1-րդ կետի «ա» ենթակետի, 35-րդ կետի «գ» և «ե» ենթակետերի, 35.1-րդ և 39-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ ինքնակամ շինություններն իրականացրած քաղաքացին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան գյուղի բնակիչ՝ Նաիրա Տիգրանի Մոսոյանը 2025 թվականի հունվարի 16-ի իր դիմումներով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 22,85 քառակուսի մետր մակերեսով երեք ծածկերը, 13,58 քառակուսի մետր մակերեսով պարիսպը, 117,46 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի նշանակության օժանդակ շինությունները, 43,52 քառակուսի մետր արտաքին մակերեսով հասարակական հատվածը, ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված, Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող 08-004-0035-0020 և 08-004-0035-0021 կադաստրային ծածկագրերով հողամասերի սահմաններում նոր առաջացող 0,013675 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 22,85 քառակուսի մետր մակերեսով երեք ծածկերը, 13,58 քառակուսի մետր մակերեսով պարիսպը, 117,46 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի նշանակության օժանդակ շինությունները՝ յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի արժեքը 20000 դրամի և շինությունների տարածագնահատման գոտիականության 0,1209 գործակցի արտադրյալի չափով, 372106 իսկ 43,52 քառակուսի մետր արտաքին մակերեսով հասարակական հատվածը՝ յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի արժեքը 90000 դրամի և շինությունների տարածագնահատման գոտիականության 0,1209 գործակցի արտադրյալի չափով,473542 ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված, 0,013675 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը կադաստրային արժեքով (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ազատան, 1-ին փողոց, 53/1), ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով, 1012620 (մեկ միլիոն, տասներկու հազար վեց հարյուր քսան) դրամ ընդհանուր արժեքով, որից՝ 845648 (ութ հարյուր քառասունհինգ հազար վեց հարյուր քառասունութ) դրամը շինությունների արժեքն է, իսկ 166972 (մեկ հարյուր վաթսունվեց հազար ինը հարյուր յոթանասուներկու) դրամը՝ հողամասի, օտարել ինքնակամ կառույցն իրականացրած անձ՝ քաղաքացի Նաիրա Տիգրանի Մոսոյանին (ծնված 1968 թվականի հունվարի 8-ին):
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝
1) Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Նաիրա Տիգրանի Մոսոյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: |