Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 4-րդ մասի 1-ին կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 սեպտեմբերի 11-ի թիվ 200-Ա որոշումը և 2025 թվականի ապրիլի 14-ի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հայկավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ կազմված 2025 թվականի ապրիլի 14-ի թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հայկավան գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող` 08-061-0101-0028 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0.97943 հեկտար երրորդ կարգի, անջրդի վարելահողը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով` 12000 /տասներկու հազար/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից՝ Բակուր Ազատի Հլղաթյանին, անձնագիր՝ AS 0470438 տրված՝ 09.01.2019թ․, 030-ի կողմից։
2. Օրենքով սահմանված կարգով Բակուր Ազատի Հլղաթյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր 10 տարի ժամկետով:
3. Պարտավորեցնել Բակուր Ազատի Հլղաթյանին տարեկան վճարումները կատարել եռամսյակային կարգով: