Համայնքի ղեկավարը առաջարկեց համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակել Վարդան Շահենի Իկիլիկյանին, որից հետո Վարդան Իկիլիկյանն հանդես եկավ ելույթով, ներկայացրեց իր ինքնակենսագրությունը:Ավագանու անդամների կողմից հնչեցվեցին տարատեսակ հարցեր, ապա կայացավ քվեարկություն: Քվեարկության ընթացքում նիստին միացավ նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Թամարա Սուվարյանը: Քվեարկության արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ քվեարկեցին Վարդան Շահենի Իկիլիկյանի թեկնածությանը: Արդյունքում 13 դեմ 12 կողմ ձայներով որոշման նախագիծը մերժվեց:
|