Ախուրյան համայնքի Հայկավան բնակավայրում տեղի ունեցավ 2025 թվականին իրականցվելիք սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ հանրային լսում։ Հանրային լսմանը ներկա էին Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ներսիսյանը, զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի ղեկավար Գնել Մանուկյանը, համայնքի ղեկավարի օգնական Հասմիկ Նավոյանը, համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Աննման Մինասյանը, Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներ Էմմա Ավետիսյանը, Գարիկ Ուգումյանը, Հայկավան բնակավայրի վարչական ղեկավարն ու բնակիչները։ ․
Վարչական ղեկավար Արմեն Մարդեյանը հայտնեց, որ Հայկավանի համայնքային կենտրոնը (մշակույթի տունը), որում տեղակայված են վարչական ղեկավարի նստավայրը, ՀայՓոստը և գրադարանը, կառուցվել է 1970 թվականին, խիստ տուժել է 1988 թվականի աղետալի երկրաշարժից: Անցած տարիների ընթացքում, կախված տանիքի վթարայնության հետ, քայքայվել են շինության որոշ հատվածներ, մասնավորապես` դահլիճի արևմտյան պատն ու տանիքը փլվել է: Շենքը համարվում է խիստ վթարային։ ․ Համայնքի ղեկավարն ու աշխատակազմի պատասխանատուները լսեցին գյուղում առկա հիմնախնդիրների վերաբերյալ ազգաբնակչությանը կարծիքը, որոնցից առանձնացվեց առաջնային լուծում պարունակող՝ Հայկավան գյուղի համայնքային նոր կենտրոնի կառուցման հարցը։