Այսօր: Երեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 209
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



10 սեպտեմբերի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԵՆԻԱՄԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 18-ՐԴ ՓՈՂՈՑ 3 ՀԱՍՑԵԻ 08-027-0005-0011 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 1214-Ա ԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի ԹԻՎ 619-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Նելլի Հարությունի Մկրտչյանը (ծնված 1963 թվականԻ հունվարի 1-ին) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` համասեփականության իրավունքով իր ընտանիքի անդամներին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Բենիամին բնակավայրի, 18-րդ փողոց, 3 հասցեի,  0,295 հեկտար մակերեսով 08-027-0005-0011 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա առկա, ինքնակամ կառուցված շինությունները օրինական ճանաչելու խնդրանքով:

Համասեփականության իրավունքով Նելլի Հարությունի Մկրտչյանին, Ղուկաս Երվանդի,  Շուշան  և  Աշոտ Ղուկասի Հովհաննիսյաններին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բենիամին բնակավայրի, 18-րդ փողոց, 3 հասցեի հողամասի վրա գտնվող, ինքնակամ կառուցված 175,66 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով անասնաշենքը, ավտոտնակները և պարիսպները կառուցվել են 2010-ից 2020 թվականներին (2001 թվականի մայիսի 15-ից հետո): Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2025LAMDZA  ծածկագրով:

Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի  188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշման կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի, 13-րդ կետի բ) ենթակետի պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների (Գգ) սահմանված չափը՝ որը Բենիամին բնակավայրի (Շիրակի մարզ, 17-րդ գոտի) համար 0,0743 է և հիմք ընդունելով Նելլի Հարությունի Մկրտչյանի դիմումը՝ որոշում եմ.

1.Քաղաքացիների անվամբ համասեփականության իրավունքով գրանցված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բենիամին բնակավայրի, 18-րդ փողոց, 3 հասցեի 08-027-0005-0011 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա գտնվող, ինքնակամ կառուցված 175,66 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով անասնաշենքը, ավտոտնակները և պարիսպները ճանաչել օրինական սահմանված վճարների դիմաց:

2.Սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված անասնաշենքի, ավտոտնակների և պարիսպների յուրաքանչյուր քառակուսի մետրի օրինականացման համար սահմանել 6000 դրամ և կիրառել 0,0743 գործակիցը:

3.Շինությունների օրինականացման համար հաշվարկված ընդհանուր վճարը կազմում է 78309 (յոթանասունութ հազար երեք հարյուր ինը) դրամ։

4.Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 3-րդ կետով սահմանված գումարը չվճարելու դեպքում` որոշումն համարվում է ուժը կորցրած:

5.Նույն հողամասի վրա գտնվող 2020 թվականին կառուցված 17,19 քառակուսի մետր մակերեսով շվաքարանը և 2022 թվականին կառուցված 8,74 քառակուսի մետր ներքին մակերեսով տաղավարը թողնել ինքնակամ, որոնց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունները և ռիսկերը կրում են հողամասի համասեփականատերերը:

6.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բենիամին բնակավայրի 18-րդ փողոց 3 հասցեի 08-027-0005-0011 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շենք շինությունները օրինական ճանաչելու մասին» թիվ 1214-Ա և 2025 թվականի մայիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 1214-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» թիվ 619-Ա որոշումները ճանաչել անվավեր։

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի համասեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

8.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել   Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Տոնոյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner