Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի և քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրի Ղարիբջանյան-Ախուրիկ խճուղի, 2/1 հասցեում գտնվող, 08-006-0081-0004 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացվող 0.02054 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը՝ կառավարության կողմից իրականացվող ծրագրի շրջանակում բժշկական ամբուլատորիայի նոր շենքի կառուցման համար հատկացված հողամասն ընդլայնելու նպատակով:
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին առաջարկել, կնքել նվիրատվության պայմանագիր և ապահովել գույքային իրավունքների փոխանցումը:
3.Սահմանված կարգով համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում կատարել համապատասխան փոփոխություն: |