Այսօր: Շաբաթ, 16 Օգոստոսի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



12 օգոստոսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԱՏԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 31-ՐԴ ՓՈՂՈՑ 5 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Քաղաքացի Անժելա Թելմանի Հովհաննիսյանը (ծնված 1973 թվականի հուլիսի 22-ին) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` համասեփականության իրավունքով իր ընտանիքի անդամներին պատկանող, Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ազատան բնակավայրի 31-րդ փողոց,  5 հասցեի  0,16 հեկտար մակերեսով, 08-004-0123-0089 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա առկա բնակելի տանը կից ինքնակամ կառուցված տան մասը և շինություններն օրինական ճանաչելու խնդրանքով։

  Համասեփականության իրավունքով Հրանուշ Մեսրոպի Իկիլիկյանին, Բագրադ Վոլոդի, Անժելա Թելմանի և Արմինե Բագրատի Հովհաննիսյաններին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ազատան բնակավայրի, 31-րդ փողոց, 5 հասցեի հողամասի վրա գտնվող, ինքնակամ կառուցված 21,80 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը, բաց պատշգամբը  և  շվաքարանը կառուցվել են  2008 թվականին (2001 թվականի մայիսի 15-ից հետո)։ Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ  2024DRNDQF  ծածկագրով:

    Ղեկավարվելով   քաղաքացիական   օրենսգրքի 188-րդ  հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի  և  Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի, 13-րդ կետի ա)  ենթակետի պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների սահմանված չափը՝ որը Ազատան բնակավայրի (Շիրակի մարզ, 14-րդ գոտի) համար 0,1209 է և հիմք ընդունելով  Անժելա Թելմանի Հովհաննիսյանի դիմումը՝ որոշում եմ.

1. Քաղաքացիների անվամբ համասեփականության իրավունքով գրանցված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ազատան բնակավայրի 31-րդ փողոց, 5 հասցեի, 08-004-0123-0089 և 08-004-0123-0090 կադաստրային ծածկագրերով հողամասերի սահմաններում ներառված, բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի վրա առկա բնակելի տանը կից ինքնակամ կառուցված 21,80 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տան մասը, բաց պատշգամբը  և  շվաքարանը ճանաչել օրինական սահմանված վճարների դիմաց:

2. Սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված բնակելի տան, բաց պատշգամբի, և շվաքարանի յուրաքանչյուր քառակուսի մետրի օրինականացման համար սահմանել 10000 դրամ և կիրառել 0,1209 գործակիցը:

3. Շինությունների օրինականացման համար հաշվարկված ընդհանուր գումարը կազմում է 26356 (քսանվեց հազար երեք հարյուր հիսունվեց) դրամ։

4. Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 3-րդ կետով սահմանված գումարը չվճարելու դեպքում` որոշումն համարվում է ուժը կորցրած:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի համասեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

6. Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Տոնոյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner