Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի, 3-րդ կետի դրույթներով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի, դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետի և 39-րդ կետի պահանջների, որոշում եմ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրի տարածքում գտնվող, 08-108-0083-0064 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,054556 հա մակերեսով հողամասը հասցեավորել՝ «Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Վահրամաբերդ, Բյուրակն թաղամաս, 5-րդ փողոց, 5/3 մառան»: