Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2023 թվականի ապրիլի 7-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին
որոշում է ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի 4637 հոդվածից (այլ ընթացիկ դրամաշնորհ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ախուրյանի թիվ 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության անվտանգության համակարգի ձեռքբերման և տեղադրման համար տրամադրել 700 000 /յոթ հարյուր հազար/ դրամ: |