Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի 2025 թվականի սեպտեմբերի 09-ի թիվ 02․1//07714-2025 գրությունը, որոշում եմ՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2025 թվականի օգոստոսի 07-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2025 թվականի բյուջեի ծախսերի բաժիների հոդվածներում վերաբաշխում կատարելու մասին» թիվ 833-Ն որոշման նախաբանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «3-րդ» կետի թիվը և տառերը փոխարինել «1-ին» կետով և տառերով։