Այսօր: Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 117
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



11 դեկտեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՏՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 3-ՐԴ ՓՈՂՈՑ 15/2 ՇԵՆՔԻ ԹԻՎ 10 ԲՆԱԿԱՐԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼ ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԱՂՈՒԶՈՒՄՑՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԻՆԳ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 3-րդ կետի է) ենթակետի, քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 269-Ա որոշումը, որոշում եմ՝

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Գետք բնակավայրի, 3-րդ փողոց, 15/2 շենքի, թիվ 10 բնակարանը` 131,85 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման տարածքների և շենքով զբաղեցված հողամասի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքով նվիրատվություն կատարել Արթուր Հովհաննեսի Աղուզումցյանի ընտանիքի հետևյալ հինգ անդամներին․

1)Աղուզումցյան Արթուր Հովհաննեսի (ծնված 1972 թվականի մարտի 31-ին), ինքը,

2)Աղուզումցյան Մարիամ Հովսեփի (ծնված 1974 թվականի օգոստոսի 18-ին), կինը,

3)Աղուզումցյան Հովհաննես Արթուրի (ծնված 1995 թվականի ապրիլի 28-ին), տղան,

4)Աղուզումցյան Համլետ ՝ (ծնված 1996 թվականի փետրվարի 17-ին), տղան,

5)Աղուզումցյան Հեղինե Արթուրի (ծնված 2004 թվականի հուլիսի 03-ին), աղջիկը։

2.Սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանը դուրս գրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի գույքացանկից։ 3.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները պետական գրանցման նպատակով   ներկայացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ղուկաս Մուրազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner