Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 8-րդ մասերի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 24-րդ կետերի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով Սևակ Գևորգի Խաչատրյանի դիմումը՝
Որոշում եմ՝
1. Սևակ Գևորգի Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնում:
2. Սևակ Գևորգի Խաչատրյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր և աշխատանքի սկիզբ համարել 2025 թվականի հուլիսի 10-ը:
3. Աշխատավարձը՝ ըստ հաստատված հաստիքացուցակի: