Քաղաքացի Եփրեմ Մկրտիչի Հունոյանը (ծնված 1968 թվականի հուլիսի 22-ին) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` բաժնային սեփականության իրավունքով իր ընտանիքի անդամներին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ազատան բնակավայրի, 25-րդ փողոց, 9 հասցեի 0,10652 հեկտար մակերեսով, 08-004-0122-0002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա առկա, ինքնակամ կառուցված շինությունները օրինական ճանաչելու խնդրանքով։
Բաժնային սեփականության իրավունքով Եփրեմ Մկրտիչի, Զոյա Պանթելեեվի, Էդվարդ և Մարինե Վազգենի Հունոյաններին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ազատան բնակավայրի, 25-րդ փողոց, 9 հասցեի հողամասի վրա գտնվող, ինքնակամ կառուցված 162,16 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տունը, հացատունը, մառանը, նկուղը, աստիճանահարթակը և հարթակը կառուցվել են 1955 թվականից 2000 թվականը (մինչև 2001 թվականի մայիսի 15-ը)։ Նույն հողամասի վրա ինքնակամ կառուցված 2,10 քառակուսի մետր արտաքին մակերեսով զուգարանը կառուցվել է 2018 թվականին (2001 թվականի մայիսի 15-ից հետո)։ Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024S7TMFD ծածկագրով:
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի, 13-րդ կետի բ) ենթակետի և 22.1 կետի պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների սահմանված չափը՝ որը Ազատան բնակավայրի (Շիրակի մարզ, 14-րդ գոտի) համար 0,1209 է և հիմք ընդունելով Եփրեմ Մկրտիչի Հունոյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ազատան բնակավայրի, 25-րդ փողոց, 9 հասցեի հողամասի վրա գտնվող, ինքնակամ կառուցված 162,16 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տունը, հացատունը, մառանը, նկուղը, աստիճանահարթակը և հարթակը ճանաչել օրինական առանց վճարների գանձման:
2.Նույն հողամասի վրա ինքնակամ կառուցված 2,10 քառակուսի մետր արտաքին մակերեսով զուգարանը ճանաչել օրինական՝ սահմանված վճարների դիմաց:
3.Սույն որոշման 2-րդ կետով օրինական ճանաչված զուգարանի յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի օրինականացման համար սահմանել 6000 դրամ և կիրառել շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության 0,1209 գործակիցը։
4.Շինությունների օրինականացման համար հաշվարկված ընդհանուր գումարը կազմում է 1523 (մեկ հազար հինգ հարյուր քսաներեք) դրամ։
5.Նույն հողամասի վրա գտնվող 2015 թվականից 2018 թվականը կառուցված 240,32 քառակուսի մետր ներքին մակերեսով ջերմոցները, օժանդակ շինությունը և մատուռը թողնել ինքնակամ, որի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունները և ռիսկերը կրում է հողամասի բաժնային սեփականատերերը:
6.Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 4-րդ կետով սահմանված գումարը չվճարելու դեպքում` որոշումն համարվում է ուժը կորցրած:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի բաժնային սեփականատերերը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
8.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: