Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 28-րդ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի դրույթներով որոշում եմ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի տարածքում գտնվող 08-004-0073-0005 և 08-004-0073-0006 կադաստրային ծածկագրերով բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողամասերի սահմաններում գտնվող 0,062264 հեկտար մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։
2.Սույն որոշմամբ կատարված փոփոխությունները գրանցելու նպատակով, ներկայացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեին: