|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 հունիսի 2022 թվականի N 109-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ՝ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետերի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին
որոշում է՝
- Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման լրացուցիչ ֆինանսավորմամբ ծրագրի Երկրորդ բաղադրիչի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի կողմից ծրագրի առաջարկ ներկայացնելու նպատակով ստեղծել Նախաձեռնող խումբ՝ համաձայն հավելվածի:
- Տալ համաձայնություն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող և Սոցիալական ներդրումների ու տեղական զարգացման լրացուցիչ ֆինանսավորմամբ ծրագրի Երկրորդ բաղադրիչի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ախուրյան խոշորացված համայնքի կոմունալ ծառայությունների և ենթակառուցվածքների բարելավում՝ տեխնիկական վերազինման միջոցով» ծրագրային առաջարկին:
- Հանձնարարել նախաձեռնող խմբին նախապատրաստել ծրագրի նախնական տարբերակը՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից առաջարկված չափանիշներին համապատասխան:
- Ծրագրի ընտրության և նախապատրաստման ընթացքում կազմակերպել քննարկումներ և լսումներ համայնքի բնակավայրերում, բնակչությանը տրամադրել մանրամասն տեղեկություններ ծրագրի և դրա նախապատրաստման ընթացքի մասին:
- Լիազորել նախաձեռնող խմբի անդամներին Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրային առաջարկը ներկայացնելու Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին:
|
Կողմ -26 ԱՅՎԱԶՅԱՆ ԱԼԲԵՐՏ ԱՆՏՈՆՅԱՆ ՖՐՈՒՆԶԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՆՈՒԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԱՐՇԱԿՅԱՆ ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ ՎԱՍՅԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՇԱՄԻՐԱՄ ԻԳԻԹՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՍՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԼԱԴԻԿ ՄԱԹՈՍՅԱՆ ՄԱՐՏԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԶՆԻՎ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԶԱՎԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ ՄՈՒՇԵՂՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՆԱՎՈՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՈՍԿԱՆՅԱՆ ԱՆԻ ՈՍԿԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ ՍՈՒՎԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(83.00 Կբ)
|
|
(946.30 Կբ)
Որոշում թիվ 109-Ա |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|