Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և«դ» կետերի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի թիվ 61-Ն որոշման N 1 հավելվածի 16-րդ կետի 4-րդ ենթակետի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2022 թվականի մայիսի 10-ի թիվ 210 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի 2023 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 4, դեկտեմբերի 29-ի թիվ 7,8,9,10,11,12, 2024 թվականի հունվարի 2-ի թիվ 1 ակտերը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության թիվ 30-0023-23 քրեական վարույթով Ռոբերտ Ռաֆայելի Ասատրյանին տուժող ճանաչելու մասին 2023 թվականի հոկտեմբերի 17-ի որոշումը և հիմք ընդունելով աղետից տուժած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն,Մայիսյան, Փոքրաշեն, Լեռնուտ, Ախուրյան բնակավայրերի թվով ութ բնակիչների դիմումները, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի, 7-րդ խմբի 1-ին դասի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածից արտակարգ իրավիճակների ( քամու և հրդեհի) հետևանքով տուժած, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն, Մայիսյան, Փոքրաշեն, Լեռնուտ, Ախուրյան բնակավայրերի թվով ութ բնակիչներին տրամադրել միանվագ դրամական աջակցություն՝ ընդամենը 290 000 (երկու հարյուր իննսուն հազար) դրամ՝ համաձայն հավելվածի։ |