Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի, 11-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի օգոստոսի 29-ի թիվ 112-Ա որոշման 8-րդ և 9-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ախուրյանի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության Կանոնադրությունը՝ համաձայն թիվ 1 հավելվածի: 2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ախուրյանի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կառուցվածքը՝ համաձայն թիվ 2 հավելվածի: 3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ախուրյանի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն թիվ 3 հավելվածի:
|