Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով և հաշվի առնելով կադաստրային քարտեզում նոր առաջացած 08-004-0035-0021 ծածկագրով հողամասի մակերեսի չափը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի տարածքում գտնվող 08-004-0035-0011 կադաստրային ծածկագրով հողամասից 0,005765 հեկտար մակերեսով հատվածը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն ճանաչելու վերաբերյալ» թիվ 81-Ա որոշման վերնագրում և 1-ին կետում «0,005765» թվերը փոխարինել «0,006071» թվերով: |