Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածի 4-րդ, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորի խնդրանք-նամակը`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի համար գանձապետարանում բացելու արտաբյուջետային հաշիվ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան միավորված համայնքի Առափի բնակավայրում 2017 թվականին իրականացված «Մարդկային անվտանգության Grassroots» ծրագրի ավարտից հետո «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի Գյումրու մասնաճյուղի 220373170178001 հաշվեհամարում առկա 4051 ԱՄՆ դոլար մնացորդային գումարը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի նախկին Առափի համայնքի և դեսպանության միջև կնքված համաձայնագրի համաձայն դեսպանությանը վերադարձնելու նպատակով:
|