Այսօր: Երեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 194
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 200-Ա
 

Զեկ. ՂՈՒԿԱՍ ՄՈՒՐԱԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄՈ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ 49 ՀԱՍՑԵԻ 08-051-0033-0005 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՄԵՆ ԱՐԹՈՒՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՕՐԻՆԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ԱՎԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 0,009539 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, 2-րդ մասի, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 3-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի ավագանին որոշում է՝

1.Քաղաքացի Արմեն Արթուրի Պետրոսյանին (ծնված 1975 թվականի հուլիսի 17-ին) ժառանգության իրավունքով փոխանցված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Կամո բնակավայրի 1-ին փողոց, 49 հասցեի բնակելի նշանակության շինություններով զբաղեցված օրինական հողամասին կից, սահմանազատված  ավել օգտագործվող` քաղաքացու սեփականությունը ճանաչված հողամասի սահմանված չափից՝ 300 քառակուսի մետրից ավելի օգտագործվող, սահմանազատված համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 95,39 քառակուսի մետր մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել Արմեն Արթուրի Պետրոսյանին:

2.Սույն որոշման 1-ին կետով օտարվող հողամասի վաճառքի գինը հաստատել կադաստրային արժեքի չափով՝ 32147 (երեսուներկու հազար մեկ հարյուր քառասունյոթ) դրամ:

3.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին առաջարկել՝ Արմեն Արթուրի Պետրոսյանի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի առուվաճառքի պայմանագիր և օրենքով սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՂՈՒԿԱՍ ՄՈՒՐԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել է Արթուր Տոնոյան  Ամսաթիվ08/09/2025 10:36

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner