Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 89-րդ հոդվածի 1-ին մասի, կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի» 9-րդ կետի դրույթներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 5-ի 1432-Ա որոշման ու Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի թիվ 171-Ա որոշման կատարումն ապահովելու նպատակով, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կապս բակավայրի 11-րդ փողոց, 10/2 հասցեի 08-052-0527-0002 կադաստրային ծածկագրով 0,037141 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման հողամասը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու նպատակով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հետ կնքել նվիրաբերության պայմանագիր:
2.Կատարել նվիրաբերության պայմանագրի կնքման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ վճարումները: