Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ Անդրանիկ Պայքարի Շիրինյանի դիմումը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է․ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի սեփականություն համարվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի Ջրաշինարարների բանավան, 3-րդ փողոց, շենք 1/2 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 26122017-08-0039, տրված 2017 թվականի դեկտեմբերի 26-ին) թիվ 12 բնակարանը` 70․39 քառակուսի մետր մակերեսով, և ընդհանուր օգտագործման տարածքների և հողամասի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքով նվիրել Անդրանիկ Պայքարի Շիրինյանի ընտանիքի չորս անդամներին․
ինքը՝ Շիրինյան Անդրանիկ Պայքարի, ծնված 15․12․1957թ․
կինը՝ Շիրինյան Լաուրա Մկրտիչի, ծնված 26․02․1961թ․
տղան՝ Շիրինյան Կարեն Անդրանիկի, ծնված 14․01․1985թ․
աղջիկը՝ Շիրինյան Աննա Անդրանիկի, ծնված 19․07․1983թ․
2.Բնակարանի նվիրատվության հետ կապված ծախսերը վերապահել վարձակալին: |