ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն աշխատանքային շաբաթը մեկնարկել է խորհրդակցությամբ, որին մասնակցել են ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ներսիսյանը, համայնքապետարանի ամբողջ աշխատակազմը:
Խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավարն անդրադարձել է սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի ոչ լիարժեք իրականացմանը, պահանջել, որ յուրաքանչյուր աշխատակից նախ ինքը լինի պարտաճանաչ հարկատու, ապա ճիշտ աշխատանք տանի համայնքի ցանկացած բնակչի հետ:
Քննարկվել են նաև աշխատանքային պարտականություններն իրականացնելու կարգ ու կանոնին անշեղ հետևելու, քաղաքացիների ցանկացած հարցին ու դիմումին պատշաճ հետամուտ լինելու հարցերը:
|