Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն որոշման կարգի 2-րդ կետի և 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ բաժնի 33-րդ կետի դրույթներով՝ ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում թիվ 2025MZBMMQ ծածկագրով, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ոսկեհասկ բնակավայրի 19-րդ փողոց, 4 հասցեում գտնվող 08-092-0085-0004 կադաստրային ծածկագրով 0,09653 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության համայնքապատկան հողամասի վրա գտնվող, 73,6436 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի նշանակության շինությունը և ծածկը համարել համայնքային սեփականություն և ճանաչել օրինական:
2.Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: