Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 և 39-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Երազգավորս գյուղի բնակիչ՝ Էլիդա Կառլենի Էլբակյանը 2024 թվականի դեկտեմբերի 23-ի իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 160,6 քառակուսի մետր արտաքին մակերեսով արտադրական նշանակության անասնաշենքը, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-037-0012-0016 կադաստրային ծածկագրով 0,01606 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության, Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 160,6 քառակուսի մետր արտաքին մակերեսով արտադրական նշանակության անասնաշենքը, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված, 08-037-0012-0016 կադաստրային ծածկագրով, 0,01606 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Երազգավորս, 6-րդ փողոց, 7/1 անասնաշենք, իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 04062025-08-0044) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով, 292774 (երկու հարյուր իննսուներկու հազար, յոթ հարյուր յոթանասունչորս) դրամ արժեքով, որից՝ 238652 (երկու հարյուր երեսունութ հազար, վեց հարյուր հիսուներկու) դրամը շինության արժեքն է, իսկ 54122 (հիսունչորս հազար, մեկ հարյուր քսաներկու) դրամը՝ հողամասի, օտարել կառուցապատողին՝ քաղաքացի Էլիդա Կառլենի Էլբակյանին (ծնված 1967 թվականի նոյեմբերի 16-ին):
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝
1)Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
2)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Էլիդա Կառլենի Էլբակյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: |