Քաղաքացի Արթուր Խանաևի Ծառուկյանը (ծնված 16/04/1968 թվական) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` բաժնային եփականության իրավունքով իրենց ընտանիքին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Բայանդուր բնակավայրի, 7-րդ փողոց, 14 հասցեի, 0,34112 հեկտար մակերեսով, 08-023-0013-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա առկա, ինքնակամ կառուցված շինություններն օրինական ճանաչելու խնդրանքով։
Բաժնային սեփականության իրավունքով Արթուր Խանաևի Ծառուկյանին և Լուսինթակ Սրապյոնի Խաչատրյանին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք Բայանդուր բնակավայրի, 7-րդ փողոց, 14 հասցեի հողամասի վրա գտնվող, ինքնակամ կառույց համարվող 54,73 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով՝ տնտեսական շինությունը և շվաքարանը կառուցվել են 2020 թվականին (2001 թվականի մայիսի 15-ից հետո): Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024XTMWPK ծածկագրով:
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշման կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի, 13-րդ կետի բ) ենթակետի, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների (Գգ) սահմանված չափը՝ որը Բայանդուր գյուղի (Շիրակի մարզ, 17-րդ գոտի) համար 0,0743 է և հիմք ընդունելով Արթուր Խանաևի Ծառուկյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բայանդուր բնակավայրի, 7-րդ փողոց, 14 հասցեի հողամասի վրա գտնվող, 2020 թվականին ինքնակամ կառուցված 54,73 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով՝ տնտեսական շինությունը և շվաքարանը ճանաչել օրինական սահմանված վճարների դիմաց:
2.Սույն որոշման 1-րդ կետով օրինական ճանաչված օժանդակ շինությունների յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի օրինականացման համար սահմանել 6000 դրամ և կիրառել 0,0743 գործակիցը:
3.Շինությունների օրինականացման համար հաշվարկված ընդհանուր գումարը կազմում է 24399 (քսանչորս հազար, երեք հարյուր իննսունինը) դրամ։
4.Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 3-րդ կետով սահմանված գումարը չվճարելու դեպքում` որոշումն համարվում է ուժը կորցրած:
5.Նույն հողամասի վրա 2021 թվականին ինքնակամ կառուցված 11,48 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տունը և պարիսպները թողնել ինքնակամ։ Ինքնակամ կառույցների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունները և ռիսկերը կրում են հողամասի բաժնային սեփականատերերը:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի բաժնային սեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
7.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: