Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի հունվարի 7-ի թիվ Կ-07012025-08-0213 որոշումը՝ որոշում եմ․
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2024 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ախուրյան գյուղի, Ախուրյանի խճուղի 20 հասցեի 08-007-0065-0008 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ինքնակամ կառուցված հասարակական նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին» թիվ 1378-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1)որոշման նախաբանի երկրորդ պարբերությունում և 1-ին կետում «48,72» թիվը փոխարինել «60,27» թվով,
2)որոշման 2-րդ կետում «121432 (մեկ հարյուր քսանմեկ հազար չորս հարյուր երեսուներկու)» թվերը և բառերը փոխարինել «145733 (մեկ հարյուր քառասունհինգ հազար, յոթ հարյուր երեսուներեք)» թվերով և բառերով: