Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված կարգի 12-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 12 բնակավայրերի (Ջաջուռ, Ջաջուռավան, Կապս, Վահրամաբերդ, Մայիսյան, Մարմաշեն, Հացիկ, Լեռնուտ, Ազատան, Շիրակ, Քեթի, Ախուրյան) մանկապարտեզների գույքի ձեռքբերում» սուբվենցիոն ծրագրի իրականացմանը:
|