Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի, դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետի պահանջների, որոշում եմ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի տարածքում գտնվող, 08-007-0627-0001 կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում նոր առաջացող 0,0056 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան, Գյումրու խճուղի, 11/19 հողամաս» հասցեն:
2.Տրամադրված հասցեն գրանցելու նպատակով սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեին։