Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 38-րդ կետի «բ» ենթակետի դրույթներով, հիմք ընդունելով «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի տնօրենի գրությունը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կրաշեն բնակավայրի տարածքում գտնվող, 08-057-0210-0073 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր հողատեսքի 5.92173 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասը անհատույց օգտագործման իրավունքով, 20 տարի ժամկետով տրամադրել «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամին՝ ծառատունկ իրականացնելու և անտառապատ տարածքներն ավելացնելու նպատակով:
- Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին պայմանագիր և օրենքով սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:
|