Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով և հիմք ընդունելով«Քաղաքապետերի դաշնագիրը՝հանուն կլիմայի և էներգիայի» (այսուհետ՝Դաշնագիր) նախաձեռնությանը միանալու մասին հայտարարությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. 1.Համաձայնություն տալ Եվրոպական Հանձնաժողովի «Քաղաքապետերի դաշնագիրը՝ հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը միանալուն:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝
առնվազն երկու տարվա ընթացքում Եվրոպական հանձնաժողովի «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի և այլ գործընկերների աջակցությամբ, Դաշնագրի շրջանակներում մշակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիր (Sustainable Energy and Climate Action Plan), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի կլիմայի փոփոխության հանդեպ դիմակայունության բարձրացմանն ուղղված գործողություններ և միջոցառումներ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |