Այսօր: Ուրբաթ, 18 Հուլիսի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



16 հուլիսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԱՏԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ 129/1 ՀԱՍՑԵԻ 08-004-0093-0015 ՀԱՍՑԵԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Քաղաքացի Ջիվան Հովհաննեսի Ասոյանը (ծնված 1964 թվականի սեպտեմբերի 13-ին)  դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի, 1-ին փողոց, 129/1 հասցեում գտնվող, 0,01219 հեկտար մակերեսով, 08-004-0093-0015 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա առկա, ինքնակամ կառուցված հասարակական նշանակության շենք շինություններն օրինական ճանաչելու խնդրանքով: Սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված 124,15 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով խանութը, աստիճանահարթակը,  ձեղնահարկը  և  շվաքարանը կառուցվել են 2020 թվականին (2001 թվականի մայիսի 15-ից հետո): Ինքնակամ շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում  թիվ 2024MUWPPR ծածկագրով:

  Ղեկավարվելով   քաղաքացիական   օրենսգրքի  188-րդ  հոդվածի   6-րդ  մասի,    «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի և 18-րդ կետի բ) ենթակետի պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների սահմանված չափը՝ որը Ազատան բնակավայրի (Շիրակի մարզ, 14-րդ գոտի) համար 0,1209 է և հիմք ընդունելով  Ջիվան Հովհաննեսի Ասոյանի դիմումը՝ որոշում եմ.

1.Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Ախուրյան համայնքի,  Ազատան բնակավայրի, 1-ին փողոց, 129/1 հասցեի   հողամասի վրա ինքնակամ կառուցված 124,15  քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով խանութը, աստիճանահարթակը, ձեղնահարկը և շվաքարանը  ճանաչել օրինական սահմանված վճարների դիմաց:

2.Սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված հասարակական նշանակության 124,15 քառակուսի մետր արտաքին մակերեսով շինությունների յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի օրինականացման վճարը կազմում է 20000 դրամի և շինության տարածագնահատման գոտիականության 0,1209 գործակցի արտադրյալը։

3.Շինությունների օրինականացման համար հաշվարկված ընդհանուր գումարը կազմում է  300195 (երեք հարյուր հազար, մեկ հարյուր իննսունհինգ) դրամ։

4.Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 3-րդ կետում նշված գումարը չվճարելու դեպքում` որոշումն համարվում է ուժը կորցրած:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի սեփականատիրոջը  պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

6.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ղուկաս Մուրազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝6e5d198e-6306-4d2a-a218-4555637f4eac



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner